ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մար­դիկ, ին­չու՞ չեք հաս­կա­նում՝ ես բա­նաս­տեղծ եմ ձեր սր­տով

Մար­դիկ, ին­չու՞ չեք հաս­կա­նում՝ ես բա­նաս­տեղծ եմ ձեր սր­տով
24.12.2020 | 23:44

60-ա­կան թվա­կան­նե­րի Երևա­նի տա­րեգ­րու­թյու­նից մի փրց­ված էջ է ՋՈՒ­ԼԻԵՏ ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱ­ՆԻ կեն­սագ­րու­թյու­նը: Բա­նաս­տեղ­ծի նրա կո­չումն ու ճա­կա­տա­գի­րը ի­րա­րից ան­ջա­տել, մե­կու­սաց­նել անհ­նա­րին է, որ­քան իր ման­կու­թյան, պա­տա­նե­կու­թյան Երևա­նը, քա­ղաք, ո­րի շն­չա­ռու­թյու­նը իր կրծ­քի տակ է ընդ­միշտ՝ ման­կա­նը գուր­գու­րող սի­րա­սուն մոր հան­գույն:


«Գա­րուն» ամ­սագ­րում բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ, թարգ­մա­նու­թյուն­ներ՝ ֆրան­սե­րե­նից (Ռու­բեն Մե­լիք, Վա­հե Գո­դել, Շա­հան Շահ­նուր) տպագ­րե­լուց հե­տո, կարճ ժա­մա­նակ անց գրող­նե­րի, գրա­կա­նա­գետ­նե­րի, ըն­թեր­ցող­նե­րի ու­շադ­րու­թյանն ու դր­վա­տան­քին ար­ժա­նա­ցած բա­նաս­տեղ­ծի շուրջ տևա­կան լռու­թյուն տի­րեց, Ֆրան­սիա, այ­նու­հետև ԱՄՆ ա­նակն­կալ տա­րագ­րու­թյամբ: Այդ իսկ պատ­ճա­ռով Ջու­լիե­տին հա­մա­րել սփյուռ­քա­հայ բա­նաս­տեղծ, քա­նի որ ստեղ­ծա­գոր­ծա­կան հա­խուռն ու ու­րույն կյանքն անց­կաց­րել է ար­տերկ­րում, առն­վազն ոչ միայն տա­րօ­րի­նակ է, այլև «բնագ­րա­յին» սխալ: Վկա­յու­թյուն­նե­րը բա­զում են և խո­սուն:
«Ես ոչ մե­կին չեմ ա­սել՝ սպա­սիր. ես Ձեզ բո­լո­րիդ քնք­շո­րեն են ա­տում» (Սեն Ժոն Պերս): Գու­ցե Ջու­լիե­տին տա­րօ­րի­նակ, ա­նակն­կալ թվան այս տո­ղե­րը և ըն­թեր­ցե­լու պա­հին քմ­ծի­ծա­ղե­լով ինչ-որ բան հի­շի, վե­րապ­րի երևա­նյան իր օ­րե­րի խրո­նի­կա­յի գու­նա­գե­ղու­թյու­նից պա­տա­ռիկ­ներ, բայց հա­մոզ­ված եմ, որ գո­նե բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի ժո­ղո­վա­ծու­նե­րում առ­կա Հա­յաս­տան-Երևա­նով ապ­րող կեն­սագ­րա­կան իր է­ջե­րը, որ թրթ­ռում են ոչ կա­րո­տախտ ապ­րո­ղի շուր­թե­րից, ըն­թեր­ցո­ղին կգո­հաց­նեն:


«Տե­սիլ հայտ­նու­թյան» (1983) ժո­ղո­վա­ծուն ի­րավ հայտ­նու­թյուն էր Ջու­լիետ Գրի­գո­րյա­նի մտե­րիմ­նե­րի և ըն­թեր­ցող լայն շր­ջա­նակ­նե­րի հա­մար: Ա­մեն հե­ռա­ցում երկ­րից չի նշա­նա­կում լքել եր­կի­րը, ծնն­դա­վայ­րը: Հե­ռա­ցու­մը պայ­մա­նա­կան է, ոչ հոգևին, քա­նի որ մարդ­կան­ցից ա­մենևին էլ չհաս­կաց­վա­ծու­թյուն չի ակն­կա­լում բա­նաս­տեղ­ծը. «Մար­դիկ, ին­չու՞ չեք հաս­կա­նում՝ ես բա­նաս­տեղծ եմ ձեր սր­տով»: Հե­տա­գա տա­րի­նե­րի ժո­ղո­վա­ծու­նե­րում («Զրույց սի­րո և կյան­քի», 2002, «Հույ­սի ծա­ղիկ­ներ», 2003, «Սի­րո կս­միթ­ներ» 2003 իր «Ե­րազ­նե­րի ոտ­նա­հետ­քե­րով») ըն­թա­նա­լով և ուն­կն­դիր ման­կու­թյան ձայ­նե­րի ելևէ­ջում­նե­րին ուր­վագծ­վում է բա­նաս­տեղ­ծի կեր­պա­րը և «Հո­սում է լռու­թյու­նը», «Մրոտ­ված թռ­չուն­նե­րի ծլվ­լո­ցով», և այս ա­մե­նը ան­ցյա­լը վե­րապ­րե­լու ի գին: Նրա պոե­զիան արժևո­րե­լը այլ տե­ղի և ժա­մա­նա­կի խն­դիր է: Ան­ձամբ ինձ մտա­հո­գո­ղը, հրահ­րո­ղը նվիր­վա­ծու­թյունն է նո­րին մե­ծու­թյուն խոս­քին, այդ խոս­քի հմայք­նե­րին և քմայք­նե­րին անձ­նա­տուր լի­նե­լու չա­փա­զանց ազ­նիվ կր­քո­տու­թյու­նը, հո­գե­կան ան­դոր­րը, որ տր­վում է ստեղ­ծա­գոր­ծե­լու ըն­թաց­քում, շա­րու­նա­կա­բար վե­րապ­րում­նե­րով:


«Փա­րի­զու­հին» (2015) պատմ­վածք­նե­րի, ար­ձակ պա­տում­նե­րի ժո­ղո­վա­ծուն աս­վա­ծի վկա­յու­թյունն է և ոչ միայն: Մեր ար­ձա­կում, ընդ­հան­րա­պես սա­կավ են այն ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը, ո­րոնց շնոր­հիվ 60-70-ա­կան թվա­կան­նե­րի երևա­նյան լիա­րյուն բնա­պատ­կե­րի շն­չա­ռու­թյունն է տրո­փում: Տե­սա­րան­նե­րը, մար­դիկ, ժա­մա­նա­կա­յին բար­քե­րը, ի­րո­ղու­թյուն­նե­րը, մարդ­կանց հո­գե­բա­նա­կան կեն­սա­վի­ճակ­նե­րը և այն ա­մե­նը, ինչ զուտ երևա­նաբ­նո­րոշ է, այ­սօր­վա հե­ռա­վո­րու­թյու­նից խիստ հե­տաք­րք­րա­հա­րույց է: Մա­նա­վանդ, ի ցավ սր­տի, այլևս չկան այն շենք-շի­նու­թյուն­նե­րը, ո­րոնք ներ­դաշ­նակ­վում էին Երևա­նի և երևան­ցու հետ։ Վս­տահ եմ, այս գի­տակց­մամբ են գր­վել «Փա­րի­զու­հին» ժո­ղո­վա­ծուի ե­ղե­լու­թյուն-հի­շո­ղու­թյուն­ներ արթ­նաց­նող պա­տում­նե­րը, այն­քան սր­տա­ռուչ ու ան­խամ­րե­լի կա­րոտ արթ­նաց­նող: Եվ, ընդ­հան­րա­պես. «Ին­չու՞ եմ ես գրում» ինք­նա­հար­ցադ­րու­մը մեկ և չա­փա­զանց ճշգ­րիտ խոր­հր­դա­ծու­թյուն­նե­րի մղող պա­տաս­խան ու­նի. «Գրում եմ՝ կար­գա­վո­րե­լու հո­գե­կան խառ­նաշ­փոթ վի­ճակս՝ նրա­նից տրա­մա­բա­նա­կան եզ­րա­հան­գում­ներ ա­նե­լու հա­մար: Գրա­կա­նու­թյու­նը ինձ հա­մար աշ­խար­հըն­կալ­ման մի ձև է: Գրե­լը գրո­ղի հա­մար են­թա­գի­տակ­ցա­կան պրո­ցես է… բո­լոր գրող­նե­րը ե­սա­կենտ­րոն ան­ձինք են, նաև միայ­նակ հո­գի­ներ, մար­դիկ, որ ապ­րում են աշ­խար­հի մեջ և սա­կայն աշ­խար­հից դուրս, ի­րենց սե­փա­կան օ­րենք­նե­րով» («Հար­ցազ­րույց ինքս ինձ հետ»):


Կա՞ ար­դյոք աշ­խարհն ըն­կա­լե­լու այլ կերպ, կեն­սա­դիր­քո­րո­շում, քան բա­նաս­տեղ­ծի ինք­նայ­րու­մից ծն­ված խոհն է, այլ խոս­քով՝ նրա նե­րաշ­խար­հում առ­կա երկ­րորդ Ես-ը: Եվ այն ան­խառն վա­յել­քը, որ քա­ղա­քակր­թու­թյուն է շնոր­հել բա­նաս­տեղ­ծին, ո­րը նախ և ա­ռաջ մարդ է՝ մտասևեռ, երկ­փեղկ­ված, մա­նա­վանդ օ­տա­րու­թյան պայ­ման­նե­րում, երբ «ծնունդ­նե­րի մեծ մա­սը խառ­նա­ծին է, Փա­րի­զը փո­խում է իր գույ­նը՝ սպի­տա­կը վե­րա­փո­խե­լով սևի, այլ ազ­գե­րի այդ հա­մա­հա­վա­քը, կու­տակ­վե­լով միևնույն ձա­գա­րի մեջ, կա­թում է որ­պես ֆրան­սիա­ցի, գեր­մա­նա­ցի, անգ­լիա­ցի… ստեղծ­վում է ար­տերկ­րում մի սե­րունդ, ո­րի գրա­կա­նու­թյու­նը և ար­վես­տը շն­չե­լու են այլ թե­մա­նե­րով… ո՞վ է մե­ղա­վո­րը, ա՞ն­ձը, որ 21-րդ դա­րի քա­ղա­քա­կա­նու­թյան զոհն է, թե՞ ար­դի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը»:
Ա­մենևին պա­տա­հա­կան չէ բա­նաս­տեղ­ծին շղ­թա­յած այս մտա­վի­ճա­կը. ճա­կա­տագ­րով հայ լի­նել դեռևս չի նշա­նա­կում հա­յի լի­նե­լու­թյունն ա­պա­հո­վող քա­ղա­քակր­թող գոր­ծոն: Քա­ղա­քակր­թու­թյան քաո­սին «կուլ գնա­լու» մտա­վա­խու­թյու­նը բո­լոր ժա­մա­նակ­նե­րում էլ «հե­տա­մուտ» է ե­ղել մեր ազ­գա­յին ինք­նու­թյա­նը և ինք­նա­գի­տակ­ցու­թյա­նը:
«Ա­նա­վարտ սի­րո պատ­մու­թյուն» («Չու­ղարկ­ված նա­մակ­ներ») ու­շագ­րավ պա­տու­մում վերջ­նա­կա­նա­պես ինք­նա­հա­մոզ­վե­լով է թերևս ըն­թեր­ցո­ղին հա­մո­զե­լու մի­տու­մով մտա­հոգ­վում, որ .«սե­րը մեր­ժում է այն բո­լոր մի­ջոց­նե­րը, որ բա­նա­կա­նու­թյու­նը ա­ռա­ջար­կում է որ­պես փր­կու­թյուն»:


Սի­րո և բա­նա­կա­նու­թյանն ընդ­մեջ կա՞ն ար­դյոք ի­րա­րա­մերժ զգայ­նու­թյուն­ներ՝ ի­րար վա­նող, տա­րան­ջա­տող, և բա­նաս­տեղ­ծը ինչ­պի­սի կր­քո­տու­թյամբ կա­րող է սի­րել և ի զո­րու՞ է ա­կա­մա իր բո­լոր ցան­կու­թյուն­նե­րի գե­րին չդառ­նա­լու, ո­րոնք եր­բեմն ան­տե­սա­նե­լի են, բայց «քնք­շու­թյամբ հա­մա­կող»: Այս մտա­ծում­նե­րը, ի­հար­կե, կար­ծես թե ո­րո­շա­պես վեր­ժա­մա­նա­կա­յին են «փո­խըմ­բռ­նո­ղու­թյան խա­բու­սիկ ա­րա­հե­տով» չքայ­լող­նե­րի հա­մար:
«Պա­տա­հա­բար միտքս ե­կած բա­ռը ան­վերջ ճա­կա­տա­գիր է դառ­նում, ըն­ձյու­ղում նա­խա­դա­սու­թյան մա­սեր և նա­խա­դա­սու­թյուն­ներ…» (Պոլ Վա­լե­րի): Իսկ ըստ Ջու­լիետ Գրի­գո­րյա­նի, այդ «ո­րոն­վող» բա­ռը գտն­ված է՝ ցան­կա­ցած հայ­րե­նա­կան պա­տե­րազ­մին հա­մա­հունչ. «Ես եր­կար ժա­մա­նակ խոր­հում էի քեզ բնո­րո­շող հա­մե­մա­տու­թյու­նը գտ­նել և չէի կա­րո­ղա­նում: Հան­կարծ մտ­քումս փայ­լա­տա­կեց ո­րոն­վող բա­ռը՝ զին­վոր: Մարդ­կա­յին տար­բեր խառն­վածք­նե­րի՝ զին­վոր­նե­րի և հրա­մա­նա­տար­նե­րի: Քեզ դա­սե­լով զին­վոր­նե­րի շար­քը, ես կա­րո­ղա­ցա տես­նել քո ան­ձը՝ իր բնա­վո­րու­թյան փխ­րու­նու­թյամբ, այն հլու­թյամբ, ո­րով զին­վո­րը են­թարկ­վում է հրա­մա­նա­տա­րին… կապ­վա­ծու­թյուն… զին­վո­րը և հրա­մա­նա­տա­րը տե­սա­նե­լի, միա­ժա­մա­նակ ան­տե­սա­նե­լի կա­պե­րով շաղ­կապ­ված են. հրա­մա­նա­տա­րը սի­րում է իր զին­վոր­նե­րին: Այն միտ­քը, որ ին­քը պար­տա­վոր է հո­գալ նրանց մա­սին՝ լց­նում է նրա սիր­տը ան­բա­ցատ­րե­լի խան­դա­ղա­տան­քով, դրա­նով իսկ ի­մաս­տա­վո­րե­լով իր գո­յու­թյու­նը»: Ա­սել է, թե՝ նվիր­վա­ծու­թյուն առ Հայ­րե­նիք:

Ար­թուր ԱՆԴ­ՐԱ­ՆԻ­ԿՅԱՆ

Դիտվել է՝ 3277

Մեկնաբանություններ